Մեզ իրական ճգնաժամային կառավարիչներ են պետք․ Դերիպասկա
ՏնտեսությունՌուս օլիգարխ, միլիարդատեր Օլեգ Դերիպասկան, որը հայտնի է՝ որպես Ռուսաստանի Բանկի մեծ քննադատ, արձագանքել է ստեղծված իրավիճակին և հասկանալի մեկնաբանություններ ակնկալել տնտեսական քաղաքականության վերաբերյալ։
«Ես շատ պարզաբանումներ եմ ուզում և հասկանալի մեկնաբանություններ առաջիկա երեք ամիսների տնտեսական քաղաքականության վերաբերյալ»,- գրել է Դերիպասկան Telegram-ի իր ալիքում։
Ավելի ուշ գործարարը հերթական գրառումն է արել՝ նշելով, որ սա իսկական ճգնաժամ է, և իրական ճգնաժամային կառավարիչներ են պետք։
«Քանի որ սա իսկական ճգնաժամ է, մեզ իրական ճգնաժամային կառավարիչներ են պետք, ոչ թե ֆանտաստ գրողներ՝ շնորհանդեսների փաթեթով: Այժմ, ինչպես 2014 թվականին, հնարավոր չի լինի տեղում նստել։ Պետք է փոխել տնտեսական քաղաքականությունը, պետք է վերջ տալ այս ամբողջ պետական կապիտալիզմին»,֊գրել է Դերիպասկան։