Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը

Աշխարհ

Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ է հղել՝ «Կոչ հավակնության» վերտառությամբ։ Տեքստին կարող եք ծանոթանալ ստորև.

«Ամեն տարի այս ժամանակ պետությունների առաջնորդները հավաքվում են ՄԱԿ-ի՝ Նյու Յորքում գտնվող կենտրոնակայանում՝ գնահատելու աշխարհում տիրող իրավիճակը: Այս տարի օգտվեցի այս առիթից՝ ահազանգելու որպես մարդկային ընտանիք մեր բռնած ուղղության մասին:

Մենք ապրում ենք խառն, անցումային և վերափոխման ժամանակաշրջանում: Տարածվում են անապահովությունը, անհավասարությունը և անհանդուրժողությունը: Կառավարությունները մեծ և թանկագին միջոցներ են վատնում մահաբեր զենքերի վրա՝ միևնույն ժամանակ կրճատելով մարդկային զարգացմանն ուղղված ներդրումները: Իշխանության ղեկին գտնվող չափազանց շատ մարդիկ գիտակցաբար չտեսնելու են տալիս կլիմայի փոփոխության վտանգը: Քաղաքացիները տենչում են աշխատանք և արժանապատիվ կյանքի հեռանկար, բայց չափազանց հաճախ փոխարենը ստանում են անհամաձայնություններ և ձգձգումներ:

Առաջընթացի որոշ կարևոր քայլեր եղել են: 2000 թվականից ի վեր ծայրահեղ աղքատությունը կրկնակի կրճատվել է: Արաբական աշխարհում, Մյանմարում և այլուր ընթացքի մեջ են դեպի ժողովրդավարություն անցումային փուլերը: Աֆրիկայի տնտեսական աճը դարձել է աշխարհում ամենաարագը: Ասիան և Հարավային Ամերիկան կարևոր ձեռքբերումներ են արձանագրում:

Այնուամենայնիվ, մենք պետք է բարձրացնենք մեր հավակնությունների մակարդակը: Աղքատությունը և անհավասարությունը շարունակում են մոլեգնել: Էկոհամակարգերը հասնում են օրհասական վիճակի: Աշխարհի լավագույն փորձն անվիճելի է. մենք պետք է փոխենք ուղղությունը: Ահա թե ինչու աշխարհի առաջնորդներին կոչ եմ արել խթանել կայուն էներգետիկային, կրթությանը, սնուցմանը և կանանց ու երեխաների առողջությանն ուղղված նախաձեռնությունները: Տնտեսական ճգնաժամը պատրվակ չի կարող լինել հրաժարվելու այն հանձառություններից, որոնք վերաբերում են բոլոր մարդկանց անհրաժեշտ հիմնական կենսապայմանների ապահովմանը:

Տարածաշրջանային լարվածությունները ևս խորապես անհանգստացնող են: «Սահելի» ճգնաժամը չի արժանանում բավարար ուշադրության և աջակցության: Աղքատությունը, խոցելիությունը, երաշտը, ծայրահեղականությունը և մոլեռանդությունը ահռելի փորձությունների պատճառ են դառնում. զենք ձեռք բերելը դյուրին է, աշխատանք գտնելը՝ դժվար: Միջազգային հանրությունը պետք է համաձայնեցված մեծ ջանքեր գործադրի՝ հաղթահարելու այս տագնապալի իրավիճակը: Ճգնաժամը նաև ընդգծում է պարենային անվտանգության, սննդային տոկունության և սոցիալական ապահովության ցանցերն ուժեղացնելու կարիքը՝ հակազդելու համար գնային հաճախակի ցնցումներին, որոնք դարձել են նորմա: Ճիշտ ինչպես սենսորները և սեյսմոգրաֆները մեզ օգնում են նախապատրաստվել բնական աղետներին, նույնկերպ մենք պետք է անենք ավելին՝ բացահայտելու այն ծայրահեղ կարիքների ազդակները, որոնց բախվում են ամենաաղքատ և խոցելի մարդիկ:

Իրավիճակը Սիրիայում վատթարանում է օր օրի և դարձել է տարածաշրջանային աղետ՝ համաշխարհային բարդություններով: Մենք պետք է դադարեցնենք բռնությունը և զենքերի հոսքը երկու կողմերին և հնարավորինս շուտ ապահովենք Սիրիայի կողմից առաջնորդվող անցումային մի շրջան: Շարունակվում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները հիմնականում կառավարության, բայց նաև՝ ընդդիմադիր խմբերի կողմից: Մեր պարտականությունն է վերջ դնել միջազգային հանցագործությունների անպատժելիությանը, Սիրիայում և այլուր, ու շոշափելի նշանակություն տալ պաշտպանելու պարտավորությանը:

Քանի որ փոփոխության քամիները արաբական աշխարհում և այլուր շարունակվում են, մենք պետք է հաղթահարենք պաղեստինցիների և իսրայելցիների միջև վտանգավոր փակուղին: Երկու պետությամբ լուծումը միակ կայուն տարբերակն է, թեպետ դրա հնարավորությունն էլ կարող է չլինել: Ես նաև դեմ եմ ինչպես ապալեգիտիմացման հռետորաբանությանը, այնպես էլ մի պետության կողմից մյուսի հանդեպ հնարավոր ռազմական գործողության սպառնալիքներին: Ցանկացած նման հարձակում կործանարար կլինի: Վերջին շաբաթների պատերազմի մասին աղաղակող խոսակցությունները անհանգստացնող են և պետք է մեզ հիշեցնեն խաղաղ լուծումների ու ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքի անհրաժեշտության մասին: Առաջնորդները պարտավոր են իրենց ձայնն օգտագործել լարվածությունը թուլացնելու համար՝ մթնոլորտը ավելի շիկացնելու և իրավիճակի փխրունությունը մեծացնելու փոխարեն:

Այս ամենն ավելի կարևոր է անհանդուրժողությամբ պայմանավորված մեծացած լարվածության պայմաններում: Վերջին շաբաթների ընթացքում ամոթալի մեծ անտարբերությունը հանգեցրել է արդարացված օրինախախտումների և չարդարացված բռնության: Խոսքի և հավաքների ազատությունները հիմնարար են, բայց այդ ազատություններից և ոչ մեկը բռնություն հրահրելու կամ իրականացնելու արտոնագիր չէ: Եկել է ժամը, որ պատասխանատու քաղաքական և համայնքային առաջնորդները գործի անցնեն: Չափավոր մեծամասնությունը չպիտի լինի լուռ մեծամասնություն:

Այսքան վտանգների պայմաններում ՄԱԿ-ը պետք է համընթաց քայլի իր գործողությունների բազմազանության հետ, որը ներառում է խաղաղությունը, զարգացումը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, աշխարհի կանանց և երիտասարդների իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը: Մարդիկ ՄԱԿ-ին չեն վերաբերվում ինչպես սոսկ մի հայելու, որ արտացոլում է բաժանված աշխարհը: Մենք պետք է հանդես գանք իբրև առաջնորդ, հույս և լուծումներ ապահովենք այն խնդիրներին, որ անհանգստացնում են մարդկանց օրվա ընթացքում և արթուն պահում գիշերները: Ոչ մի առաջնորդ, պետություն կամ հաստատություն չի կարող միայնակ ամեն ինչ անել: Բայց մեզնից յուրաքանչյուրը իր ձևով կարող է որևէ բան անել: Մենք պետք է մարդկանց մղենք առաջին պլան, ուղղենք մեր մեջքը և միջազգային համագործակցությունը բարձրացնենք հաջորդ մակարդակին: Ժամանակը մեր օգտին չէ, բայց միասին, որպես գործընկերներ, մենք կարող ենք դիմակայել այսօրվա փորձություններին և օգտվել կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջանի հնարավորություններից»:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված