«Երկիր». Քաջարանի գյուղապետը ոստիկանությունում
Հայկական Մամուլ
«Երեկ կեսօրին Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հրավիրվել է Քաջարան քաղաքի ոստիկանապետի մոտ, որտեղից նրան ուղեկցել են Կապանի ոստիկանություն:
«Քաջարանի բնակիչները մտավախություն ունեն, որ սա ճնշման մի ձև է, որով ցանկանում են ստիպել գյուղապետին ստորագրել համաձայնագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրվեն ՀՀ կառավարության 327-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը»:
Հիշեցնենք, որ նման պատմություն եղավ նաև անցյալ տարի, երբ Լեռնաձոր համայնքում սկսել էին հորատման աշխատանքներ կատարել ուրանի հանքավայրերը ուսումնասիրելու նպատակով: Լեռնաձորցիները դեմ գնացին այդ ծրագրին, ինչի հետևանքով նրանցից ոմանք 1 օրով հայտնվեցին Քաջարանի և Կապանի ոստիկանություններում:
Ինչևէ, ավելի ուշ «Երկիր»-ին հայտնի դարձավ, որ գյուղապետ Աթայանին բաց են թողել, իսկ թե որն է եղել ոստիկանություն հրավիրելու պատճառը, մենք չկարողացանք պարզել, քանի որ գյուղապետի հեռախոսը անհասանելի էր, իսկ Քաջարանի և Կապանի ոստիկանությունում լռում էին՝ ասելով. «Չգիտենք»»,– հայտնում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ