Բարձրագույն կրթությունն ավելացնում է կյանքի տևողությունը
Աշխարհ
Եթե ցանկանում եք երկար ապրել, ապա, առաջին հերթին, պետք է կրթություն ստանաք: Հենց կրթությունն է ամենաշատը նպաստում երկար ապրելուն: Երկար ապրելու հաջորդ կարևոր գործոնը հարստությունն է: Տղամարդկանց համար կարևոր է նաև ընտանիքը՝ ամուսնացածներն ավելի երկար են ապրում, քան ամուրիները: Կանանց երկարակեցության հարցում ամուսնու առկայությունը գրեթե ազդեցություն չի ունենում:
Մինեսոտ համալսարանից Վիկտոր Ռիոս Ռուլը և CEMFI-ից Ժոզեֆ Պիժոան-Մակը բացահայտել են, թե ինչից է կախված այն մարդկանց երկարակեցությունը, ովքեր արդեն 50 տարեկան են կամ բարձր: Նրանք ուսումնասիրել են կյանքի երկարակեցության համար կարևոր 4 գործոն՝ կրթություն, հարստություն, զբաղվածություն և ընտանեկան կարգավիճակ:
Տնտեսագետները կազմել են, այսպես ասած, գոյատևման մոդել, ըստ որի՝ որոշվում է, թե ինչ պետք է անի 50 տարեկան մարդը, որպեսզի իր տարիքայիններից երկար ապրի:
Բացի այդ նրանք հաշվի են առել նաև թոշակային տարիքի և առողջության մասին վերլուծությունները, որն ամեն տարի կատարում է Միչիգանի համալսարանը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 26,000 ամերիկացի, որոնց տարիքը 50-ից բարձր է եղել: Տնտեսագետներն օգտագործել են 1992-2010թ.թ.-ի տվյալներ:
Հարցման արդյունքում ստացվել են հետևյալ արդյունքները.
1) Քոլեջ սովորած մարդը միջինում 6.1 տարի ավելի է ապրում այն մարդկանցից, որոնց կրթությունը սահմանափակվել է միայն դպրոցով:
2) Հարստությունն այդքան էլ վճռորոշ դեր չի խաղացել: Հարցման արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր պատկանում են հարցվածների ամենահարուստների շարքին, կապրեն 3.8 տարի ավելի, քան այն մարդիկ, ովքեր պատկանում են հարցվածների ամենաաղքատների շարքին:
3) Մարդիկ, ովքեր աշխատում են ամբողջ օրը կամ փնտրում են աշխատանք, միջինում ապրում են 3.4 տարի ավելի, քան այն մարդիկ, ովքեր աշխատանք չեն փնտրում:
4) Իսկ ահա ընտանեկան կարգավիճակն ամենաքիչ ազդեցությունն է ունեցել կյանքի տևողության վրա: Ամուսնացած տղամարդն ապրում է միջինում 2.5 տարի ավելի, քան չամուսնացածը, իսկ ամուսնացած և չամուսնացած կանանց կյանքի միջին տևողությունն այդքան էլ մեծ տարբերություն չի տալիս՝ մոտ մեկ տարի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ