«ՀՀ-ում ադրբեջանական բենզին կա՞, թե ոչ». ՏՄՊՊՀ նախագահը մանրամասնում է
Տնտեսություն«Արդյո՞ք մենք բենզինի ու դիզվառելիքի շուկայում ունենք ադրբեջանական ծագմամբ բենզին, արդյո՞ք Հայաստանում այդ շուկայում գործող ընկերություններն ուղղակի կամ անուղղակի կապված են ադրբեջանական կազմակերպությունների հետ, և արդյո՞ք բենզինի ու դիզվառելիքի շուկայում ադրբեջանական SOCAR ընկերության դերակատարումը կա, թե՝ ոչ». Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին
Գևորգյանը ենթադրեց, որ թեմայի շուրջ խոսակցությունները կապ ունեն վերջին գործարքի հետ, որը որևէ առնչություն չունի ոչ SOCAR-ի, ոչ ադրբեջանական որևէ այլ կազմակերպության հետ.
«Գործարքը կատարվել է վրացական Պետռուկաս ընկերության հետ, որը ներկայացնում է Գալֆ բրենդը: Ծագման երկրները հստակ են։ ՀՀ բենզին ու դիզվառելիք գալիս է Ռուսաստանից, Իրանից, Ռումինիայից ու Բուլղարիայից։ Ես վստահաբար ասում եմ, որ ՀՀ-ում այլ երկրի ծագման բեզնին չկա»,- ընդգծեց ՏՄՊՊՀ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: