Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ
ԱշխարհՌուսաստանի հետ բանակցելու համար նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, երեքշաբթի օրը՝ մարտի 1-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հաղորդում է Korrespondent-ը:
«Նախ՝ ամբողջական հրադադար է անհրաժեշտ, որպեսզի նստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա տեսաուղերձում։
Նա նաև ասել է, որ եթե գործընկերները չեն ցանկանում, որ Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում, ապա իրենց անվտանգության երաշխիքներ են պետք։
«Եթե Ուկրաինան ընկնի, ապա ռուսական զորքերը կլինեն ՆԱՏՕ-ի սահմանների մոտ»,-նշել է նա։
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի մտցնել։
«Բայդենն ինձ ասաց, որ դեռ ոչ թռիչքային գոտի ստեղծելու ժամանակը չի եկել»,- ասել է նա։