«ՉԻ». «Վախից են մերժում»
Հայկական Մամուլ
«ՉԻ»-ն գրում է. «Բանից պարզվում է` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տարիներ շարունակ դիմում է ամերիկյան դեսպանությանը` վիզա ստանալու նպատակով, բայց առ այսօր նրան այդպես էլ վիզա չեն տրամադրել: Ընդ որում` պրն Ալեքսանյանն ինքը մերժման պատճառը չգիտի եւ խորհուրդ է տալիս այդ հարցով դիմել դեսպանությանը:
«ՉԻ»- Մի կողմից, իհարկե, լավ է, որ ԱՄՆ իշխանությունները չեն խրախուսում կապիտալի արտահոսքը Հայաստանից: Մյուս կողմից էլ, սակայն, ակնհայտ է, որ նրանք դա անում են սեփական տնտեսական շահերը հաշվի առնելով: Վերջին հաշվով` մեծ է հավանականությունը, որ այդ պատմական այցից ամիսներ անց Ամերիկայում կհայտնվեն, ասենք, «Ֆորտ» մակնիշի ավտոմեքենաներ, «Ջեք Դանիելյան» վիսկիներ եւ այլ «շփոթության աստիճանի նմանեցված» ապրանքատեսակներ: Այնպես որ` ԱՄՆ իշխանությունները պարզապես իրենց ներքին շուկան են պաշտպանում:
Վերջին հույսն այն է, որ ԱՄՆ Կոնգրեսը կհրավիրի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` օրենսդրական ոլորտում պրոֆեսիոնալ խորհրդատվություն ստանալու ակնկալիքով»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ