Կադիրովն արձագանքել է Ուկրաինայում հազարավոր չեչենների սպանվելու մասին լուրերին
ԱշխարհՈւկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքում հազարավոր չեչեն զինվորների սպանվելու մասին տեղեկությունները պետք է ընդունվեն որպես ասեկոսեներ և կեղծիքներ։ Այդ մասին գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Նա ընդգծել է, որ նման տեղեկատվությունը «չի դիմանում քննադատության»: Իր պատասխանում Կադիրովը հիշեցրել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում երկու չեչեն զինծառայող է զոհվել, ևս վեցը վիրավորվել է։
Կադիրովը վստահեցրել է, որ անընդհատ կապի մեջ է չեչեն զինվորների հետ։ Նա նաև ասել է, որ չեչեններն օգնել են ուկրաինացի խաղաղ բնակիչներին սննդով և գիշերակացով։