«Ո՞նց եք, հոպա՛ր». Սամվել Ալեքսանյանը՝ Վահան Հովհաննիսյանին
Հասարակություն
Facebook–ի օգտատերերից Անկախ Հայաստանն իր էջում գրել է.
«Այսօրվա Օսկանյանական վայրիվերումների թոհուբոհին, երբ բոլորի ուշքն ու միտքը անձեռնմխելիությունից զրկել-չզրկելն էր, իր մտքի շողարձակումով կրկին անգամ գորշ մասսայից առանձնացավ ամենայն հայոց մտքի գիգանտ, օլիգարխ-հրապարակախոս Սամվել Ալեքսանյանը:
ԱԺ-ում Hayeli.am-ի հետ հարցազրույցի ժամանակ, երբ Վահան Հովհաննիսյանը ոչ մի բան չկասկածելով անցնելիս է եղել Ալեքսանյանի կողքով, վերջինս տեսնելով Հովհաննիսյանին ողջունել է նրան երբևէ չլսված ու չտեսնված կերպով. «Ոնց եք, հոպար…»: Չնայած դժվար թէ պրն Հովհաննիսյանին որևէ մեկը երբևէ նման կերպ դիմած լիներ (բացի եղբոր տղաներից իհարկե)))) , բայց Հովհաննիսյանը չշփոթվելով պատասխանել է, թե՝ «Ձեզնից է կախված»: Իսկ Ալեքսանյանն էլ իր հերթին ավելացրել է. «Մեզնից ինչ կախված ա, մենք անում ենք»:
Մի քիչ էլ հարցազրույցից պատմեմ: Պարզվում է Լֆիկը շատ տխուր ու միայնակ է առանց իր ռազմատենչ ընկեր Ռուբեն Հայրապետյանի: Ասում է, որ ամեն ինչ արել է, որ փրկի ընկերոջը, բայց չի ստացվել: Իսկ Օսկանյանին փրկել պատրաստվում է թե ոչ Լֆոն չի պատասխանել, ասել է թե գաղտնիք է, իրավունք չկա:
- Իսկ Օսկանյանը մեղավո՞ր է, Ձեր կարծիքով:
- Լավ էլի…
- Քաղաքական բարդ հա՞րց էր:
- Հա, էլի… : )
Այ էսպիսի ինտելեկտուալ բաներ : )»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը