«Հայկական ժամանակ». ո՞վ է հերքել
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Շառլ Ազնավուրի մոսկովյան սկանդալային հայտարարությունների հետ կապված իրավիճակը երեկ ավելի է խճճվել: Ինտերնետում են հայտնվել այն վիդեոկադրերը, որտեղ, ըստ «Life Showbiz.ru»-ի, Ազնավուրը տալիս է իր հայտնի գնահատականները:
Դա տեղի է ունենում ասուլիսում: «Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով՝ կառավարությունն իր իսկ երկիրը զրկում է երիտասարդությունից: Եվ այդ առումով խնդիրը արդեն ոչ թե քաղաքական է, այլ համամարդկային: Այդ խնդիրը պետք է անհապաղ լուծել»,- Ազնավուրի խոսքերն էր փոխանցել «Life Showbiz.ru»-ն: Նախորդ օրվա ուշ երեկոյան «Արմենպրես»-ը մի տեքստ էր տարածել, որտեղ իբր հարց է տալիս Ազնավուրին, և նա պատասխանում է. «Ես երբեք նման բան չեմ ասել, կարծում եմ՝ դա թարգմանության սխալ է»: Երեկ մենք պաշտոնապես դիմեցինք «Արմենպրես» լրատվական գործակալություն, ճշտելու համար, թե արդյո՞ք «Արմենպրեսի» ներկայացուցիչը Ազնավուրի հետ անձամբ է խոսել: «Հարցը Շառլ Ազնավուրի գրասենյակ է ուղարկվել գրավոր, և ստացվել է համապատասխան գրավոր պատասխան»,- մեզ գրավոր պատասխանեցին «Արմենպրեսից»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ