Բնապահպանության նախարարը` որսի սիրահար
Հասարակություն
Վերջերս բավականին մեծ աղմուկ բարձրացրեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կատարված որսագողության դեպքը: Այս ամենի հետ կապված աղմուկը դեռևս չէր մարել, երբ պարզվեց, որ արտասահմանյան տարբեր որսորդական ակումբներ հրավիրում են Հայաստանում կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի: Սա էլ դեռ բավական չէր, պարզվեց, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախասիրությունների մեջ է մտնում որսորդությունը: Դա նշվում է նրա ինքնակենսագրականի մեջ: Ճիշտ է` նա այս մասին ասել է դեռևս քաղաքաշինության նախարար եղած ժամանակ (Դեռևս 2005 թվականին «Մեդիամաքս» լրատվական գործակալության կողմից հրատարակված «Ով ով է Հայաստանում» գրքում), բայց մի բան պարզ է, որ մարդկանց մոտ հազվադեպ են փոխվում նախասիրությունները:



















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը