Օդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը 

Ինչ ազդեցություն կունենա ռուսական ռուբլու տատանումը ՀՀ տնտեսության վրա

Տնտեսություն

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Լևոն Սահակյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա ռուսական ռուբլու տատանման հնարավոր ազդեցությանը: Սահակյանն այս թեմային անդրադարձավ ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանի հարցին:

Բագրատյանը նշեց, որ ազգային արժույթի տատանումը խնդիր է առաջացնում Հայաստանի համար, խոսեց նախորդ տարի ՀՀ մտած արտարժույթի մասին՝ նշելով, որ ֆինանսական բալանսը առկա է: Նա հետաքրքրվեց, թե աշխարհաքաղաքական նոր իրողություններում, երբ ֆինանսական բոլոր ինստիտուտները տատանման մեջ են, ինչպիսի միջոցառումներ է կարելի է տնտեսության մեջ ստեղծված ֆինանսական բալանսը պահպանել, քանի որ հնարավոր է ռուսական ռուբլու ինտերվենցիա Հայաստան՝ գործարարների և առանձին տրանսֆերտների ձևով:

Թեկնածուն հիշեցրեց աշխարհում գործող երկու քաղաքականության մասին, երբ ազգային բանկերը հակված են դեպի ազգային արժույթը որոշակի մակարդակի վրա ֆիքսելուն և, երբ ազգային բանկը հակված է գնալու դեպի լողացող փոխարժեքի քաղաքականության: Հայաստանում գործում է երկրորդ տարբերակը: Նա կարծում է, որ արտարժույթը ֆիքսելը, այդ քաղաքականությամբ շարժվելը ՀՀ-ի համար այդքան էլ բարենպաստ հետևանքներ չի թողնի: Անդրադառնալով նրան, թե ՌԴ-ում և այլ բորսաներում ռուսական ընկերությունների բաժնային գործիքների խիստ տատանողականությունն ինչպես կարող է անդրադառնալ ՀՀ-ի վրա, Ռուսաստանց եկող փոխանցումների վերաբերյալ հարցին՝ Սահակյանն ասաց. «Երբեմն անգամ որևէ պաշտոնական հայտարարության սպասումը կարող է ազդել դրա վրա: Այդ պարագայում այս տատանողականության բարձր մակարդակում շատ դժվար է տարանջատել այն մակարդակներում, որ ինդեքսները կամ արժեթղթերը ձևավորվում են, արդա՞ր արժեքն է, թե՞ շուկայի տրամադրություններն է արտահայտում»:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության վրա անդրադարձին՝ նա ասաց, որ առաջին ազդակը լինելու է երկու կոմպոնենտ՝ ռուբլու փոխարժեքը և ՌԴ տնտեսությունում գնաճի մակարդակը: «Եթե իրենց մոտ գները պահպանվեն նույն մակարդակում կամ անգամ աճեն, բայց ավելի նվազ չափով, քան արժույթի արժեզրկումը, ուրիշ հետևանք է ունենալու, եթե պատկերը փոխվի, ուրիշ հետևանք է ունենալու: Եթե մենք դիտարկենք որպես երկիր, որն արտահանում է դեպի ՌԴ, արտահանողների համար կարճաժամկետ շրջանում որոշակի դժվարություններ գուցե առաջացնի, որովհետև ենթադրվում է այլ հավասար պայմաններում արտահանվող ապրանքի արժեքը՝ ռուբլիով արտահայտված կլինի ավելի բարձր: Իսկ, եթե այդ գործոնի հետ զուգահեռ նաև ռուսական շուկան բարձրանա, գուցե դա չեզոքանա»,-ասաց Սահակյանը՝ նշելով, որ հիմա գործոնները այնքան շատ են, տատանողականությունն այնքան մեծ է, որ պրոֆեսիոնալ մակարդակում մեկ սցենար դիտարկելիս պետք է զգուշավորություն ցուցաբերել:

Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչ ֆինանսական «պատվաստումներ» պետք է արվեն՝ ֆինանսական շուկայի կայունությունը հնարավորինս ապահովելու համար: Սահակյանն արձագանքեց, որ ՀՀ-ի ֆինանսական համակարգի համար դա նորություն չէ: «Մենք արդեն իսկ նախապատրաստված ենք «պատվաստումների»: Դրա մասին խոսում են ցուցանիշները, համակարգը կայուն է»,-ասաց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ
Ամենադիտված