«Հրապարակ». Օսկանյանը ցուցադրաբար լքեց դահլիճը
Հայկական Մամուլ
Երբ ԱԺ-ում Վարդան Օսկանյանի միջնորդության հետ կապված ելույթ էր ունենում Խոսրով Հարությունյանը, Վարդան Օսկանյաnը ցուցադրաբար դուրս եկավ դահլիճից: Խոսրով Հարությունյանն ասաց. «Պարոն Օսկանյան, Դուք գիտեք, չեք ուզում' մի լսեք»: ԲՀԿ-ականներից մեկը մեր հարցին' ինչո՞ւ դուրս եկավ Օսկանյանը, ասաց. «Պարզ չի՞. Օսկանյանի պաշտոնավարման տարիներին երևի շատ բան է խնդրել, հիմա էլ ելույթ է ունենում նրա դեմ»: «Ի՞նչ եք խնդրել Օսկանյանից»,- «Հրապարակը» հարցրել է Հարությունյանից, նա թե' «ե՞ս, երբեք չհավատաք, ուզում եմ իմանաք դուք էլ, իրենք էլ, որ ես ոչ մեկին ոչինչ երբեք պարտք չեմ»: Իսկ Սերժ Սարգսյանի՞ն, որն իրեն մոռացումից ետ բերեց քաղաքական դաշտ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին