Թուրքիայի ԱԳՆ-ն պարզաբանել է, թե որտեղից են Ուկրաինայում հայտնվել նոր «Բայրաքթարները»
ԱշխարհԹուրքիան որպես օգնություն Ուկրաինային «Բայրաքթար» անօդաչու սարքեր չի փոխանցել: Դա գնվում է մասնավոր ընկերությունից։ Այս մասին, ըստ Sabah թերթի, հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քիրանը։
Մարտի 2-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսեյ Ռեզնիկովը հայտարարեց, որ երկիր է ժամանել թուրքական անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ, որոնք արդեն մարտական հերթապահություն են իրականացնում։
««Բայրաքթարը» մասնավոր ընկերության արտադրանք է։ Ուկրաինան նույնպես ցանկանում էր ձեռք բերել այս ապրանքը մեր ընկերությունից, և նրանց միջև գործարք է կնքվել։ Նրանք են տրամադրել այս ապրանքը: Ամբողջ աշխարհում այդպես է։ Այսօր Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն մասնավոր ռազմարդյունաբերական համալիր ընկերություններ։ Մասնավոր ռազմարդյունաբերական համալիր ընկերությունները կարող են նման պայմանագրեր կնքել երկրների հետ։ Այդ երկրները նրանց ոչինչ չեն պարտավորեցնում»,- ասել է Քիրանը։
Փոխնախարարը կրկնել է, որ դա օգնություն չէ Թուրքիայի կողմից։ Միաժամանակ նա հավելել է, որ Անկարան հպարտանում է հայրենական արտադրանքով։