«ՀԺ».Հնարավոր թանկացումների մասին
Հայկական Մամուլ
Չի բացառվում, որ ոչ հեռու ապագայում թանկանա Երևանի ներքաղաքային տրանսպորտի, մասնավորապես' միկրոավտոբուսների ուղեվարձը: Այս հետևությունն արվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից «Հայկական ժամանակ»-ի ստացած պատասխանից:
Ըստ այդ պատասխանի, միկրոավտոբուսային երթուղիներն սպասարկող ընկերությունների հետ կնքված պայմանագրերով գործող ուղեվարձի փոփոխություն' առաջիկայում չի նախատեսվում: Այսինքն, թեև արդեն իսկ պայմանագրերը կնքված են, բայց չի բացառվում, որ դրանք հետագայում կարող են վերակնքվել' արձանագրելով ուղեվարձի փոփոխված գինը: Թե որքան է տևելու այդ «առաջիկա»-ն, հայտնի չէ: Պետք է ենթադրել, սակայն, որ միկրոավտոբուսների ուղեվարձը կթանկանա, երբ, ըստ փորձագետների, մարտին բարձրանա գազի գինը:
«ՀԺ»-ն գրում է, որ «առաջիկայում չի նախատեսվում» նաև ավտոբուսների ուղեվարձի փոփոխություն: Այս դեպքում համապատասխան պայմանագրեր ընդհանրապես չկան: Առայժմ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին