«Ժողովուրդ». «Չեմ մնա այն քաղաքական ուժի շարքերում, որը դեմ է իմ ընտրած և ընտրվելիք նախագահին»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ է անելու ինքը, եթե իր սիրելի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշի դուրս գալ կոալիցիայից ու պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, ասաց. «Եթե իմ ընտրած քաղաքական ուժը դեմ գնա ներկա նախագահին՝ Սերժ Սարգսյանին, ապա ես առանց տատանվելու չեմ մնա այն քաղաքական ուժի շարքերում, որը դեմ է իմ ընտրած և ընտրվելիք նախագահին»: Իհարկե, Հարությունյանը չի ուրանում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն օգնել է, ուղղակի ինքը միայն Սերժ Սարգսյանին է պատկերացնում որպես երկրի ղեկավար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ