«Հրապարակ». Քվորումն ապահովեցին «միշտ պատրաստ» վիճակում գտնվող ՕԵԿ վեց պատգամավորները
Հայկական Մամուլ
Չնայած ՀՀԿ Գործադիր մարմնում հնչած զգուշացումներին' մինիմումի հասցնել ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորների բացակայությունները, այնուհանդերձ, երեկ բացակա էին ՀՀԿ-ականներ Կարեն Կարապետյանը, Ռուբեն Սադոյանը (Գերմանիայում է), Վահե Հակոբյանը, Արկադի Համբարձումյանը, որը Փարիզում է: Իսկ Հերմինե Նաղդալյանն ու Դավիթ Հարությունյանը մեկնել էին ԵԽԽՎ նիստին մասնակցելու: ԱԺ նիստին հասցրել էին ժամանել Սպարտակ Մելիքյանը, որը Մոսկվայից էր թռել-եկել, Կարեն Սարիբեկյանը, որն էլ Վրաստանից էր հասել Երևան։
Բոլոր դեպքերում, ՀՀԿ-ին մեկ պատգամավոր չէր բավականացրել 66 ձայնի համար քվորում ապահովելու՝ քվորումն ապահովել էին «միշտ պատրաստ» վիճակում գտնվող ՕԵԿ վեց պատգամավորները, որոնք պրոբլեմ չունեն ՀՀԿ-ի հրահանգով քվեարկելու հարցում»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին