«Հրապարակ». «Մանկական Եվրատեսիլ 2012–ի» արդյունքները կարող են չեղյալ հայտարարվել
Հայկական Մամուլ
Ընդամենը 2 օր առաջ հրապարակվեց «Մանկական Եվրատեսիլ-2012»-ի մեր ներկայացուցչի անունը, դա 5 տղաներից կազմված «Compass band» խումբն է: Այս տարի մրցույթը կայանալու է դեկտեմբերի 1-ին, Ամստերդամում: Սակայն երեկ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ Հայաստանից մեկնողի հարցը հարցականի տակ է:
Թերթի աղբյուրը հայտնեց, որ մրցույթի արդյունքների հրապարակումից հետո պարզվել է, որ խումբն ինչ-որ խախտումներ է թույլ տվել: Մասնավորապես` կեղծվել է մասնակիցների տարիքը և այլն, ինչը կարող է մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու հիմք հանդիսանալ: Այժմ Հանրային հեռուստաընկերությունում կրքերը շիկացած են, և հայտնի չէ, թե սկանդալն ինչով կվերջանա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին