«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարված են
Հայկական Մամուլ
Ինչպես են իր և Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները հարցին Հովիկ Աբրահամյանը դժվարությամբ, բայց պատասխանեց՝ «աշխատանքային»: Պարզ չէ, թե ինչ «աշխատանք» է դա, երբ ՀՀ երկրորդ նախագահը Հայաստանում որևէ գործունեություն չի ծավալում:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այդ հարաբերությունները բավականին լարված են: Դրանք ավելի են լարվել Օսկանյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների արդյունքում, որովհետև, ինչպես Օսկանյանը, այնպես էլ Քոչարյանը հնարավոր չեն համարել նման զարգացումները: Երեկ լուրեր տարածվեցին, որ Քոչարյանն առաջիկայում հանդես կգա Օսկանյանին առնչվող հայտարարությամբ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին