Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններ Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ Կարապետյան ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել է Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը Դուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև» 

Սերժ Սարգսյանը մոմ է վառել Հայաստանի, Սփյուռքի և ԼՂՀ համար

Աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության անդամների և Իտալիայի հայ համայնքի հոգևոր, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Միաբանության Մայրավանքում նախագահը մոմ է վառել Հայաստանի Հանրապետության, հայկական սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, հպարտություն և մեծ պատիվ է այսօր Մխիթարյան միաբանության անդամների հետ Վենետիկում ազդարարել հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումների սկիզբը:

Նախագահն իր խոսքում բարձր է գնահատել Սուրբ Ղազար կղզում իր հայրենանվեր առաքելությունն իրականացնող Միաբանության նվիրյալների գործունեությունը՝ ընդգծելով որ նրանց շնորհիվ է երկար տարիներ այստեղից «լույս ճառագել», և այդ լույսը պետք է տարածել ու դրանից օգտվել: «Մենք չենք կարող համաշխարհային գործընթացներից մեկուսանալ, չենք կարող մեկուսացված ապրել այլ ժողովուրդներից, մենք պարտավոր ենք այս արագ փոփոխվող աշխարհում պահպանելով մեր ինքնությունը, տեղայնացնելով արագ փոփոխվող աշխարհի ընձեռած հնարավորությունները և փառք տալով մեր նախնիներին՝ մեր երիտասարդների մեջ ամուր պահել հայկական արմատները: Սա է մեր հիմնական խնդիրը, և կարծում եմ, որ հիմա, երբ համայն հայությունն ունի պատմական Հայրենիք, ունի պետականություն, այս խնդիրները շատ ավելի հեշտությամբ կարող են լուծվել»,- ասել է ՀՀ նախագահը: Անդրադառնալով հայ գրատպության 500-ամյակի միջոցառումներին՝ նախագահը նշել է, որ այս տոնակատարությունը ոչ միայն հարգանքի տուրքն է մեր նախնիներին, այլ նաև մեծ և լավ հնարավորություն՝ ուրիշներին ցույց տալու մեր արժեքներն ու նաև այդ արժեքների նկատմամբ մեր հավատարմությունը:

«Մենք՝ որպես պետություն, որպես մեր ժողովրդի ներկայացուցիչներ, մշտապես պատրաստ ենք օժանդակելու Մխիթարյան միաբանությանը, բոլոր հայկական կազմակերպություններին և նրանց, ովքեր իրենց ավանդն են բերում Հայրենիքին և հայ-իտալական բարեկամությանը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, շատերին է հետաքրքրում, թե ո՞րն է հայերի առանձնահատկությունը՝ արդյո՞ք աշխարհով մեկ տարածված սփյուռքը: Նախագահի համոզմամբ, հայի առանձնահատկությունն այն է, որ դարերի ընթացքում կարողացել է տեսնել և յուրացնել ամենայն առաջավորը: Եվ հենց դրանով է պայմանավորված աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը, շատ-շատ ժողովուրդներից առաջ այբուբեն, գիր, գրականություն, իսկ տպագրության գյուտից կարճ ժամանակ անց հայատառ գիրք ունենալը: Սերժ Սարգսյանը կարևորել է նախնիներից եկող ձիրքը, ջիղը երիտասարդներին փոխանցելը, որպեսզի սերնդեսերունդ կարողանան նույն կերպ շարունակել:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: Հանրապետության ղեկավարը նշել է, որ տեղյակ է Միաբանության խնդիրներին, այդ թվում՝ գրադարանի թվայնացման խնդրին: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ գումարը կհատկացնի Միաբանությանն այդ խնդրի լուծման նպատակով: Նախագահը նշել է, որ արժեքավոր այդ գրադարանի պահպանման լավագույն ձևը թվայնացումն է, ինչպես արվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը Վենետիկի «Կոռեր» թանգարանում մասնակցել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել ցուցահանդեսի կազմակերպմանը, այդ թվում՝ Իտալիայի Հանրապետության իշխանություններին, Վենետիկի տեղական իշխանությունների ղեկավարներին, բոլոր պետական պաշտոնյաներին և դիվանագիտական աշխատողներին, ցուցադրված մասունքները սրբորեն պահպանողներին և, իհարկե, աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկին՝ «Կոռեր» թանգարանին, այս մեծ և կարևոր գործն իրականացնելու համար:

Ցուցահանդեսից հետո ՀՀ նախագահն այցելել է Վենետիկի Սան Մարկո տաճար, ունկնդրել հայ հոգևոր երաժշտության համերգ:

Ավելի ուշ Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք, որին կմասնակցեն «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ամենադիտված