Ուկրաինայում հեռակա կարգով ձերբակալել են Գազմանովին
Գիտություն և Մշակույթ
Ուկրաինայի իշխանությունները հեռակա կարգով ձերբակալել են ռուս կատարող Օլեգ Գազմանովին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի ֆեյսբուքյան էջին։
«Օլեգ Միխայլովիչ Գազմանով, ես քեզ համար նորություն ունեմ: Ոչ մի անձնական բան: Ամեն մեկն իր գործն ունի, ինչպես ասում են։ Որպես ուկրաինացի դատախազ, ուզում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ ուկրաինական դատարանը համաձայնել է ուկրաինացի դատախազների միջնորդությանը և թույլ է տվել ձերբակալել Ձեզ` խափանման միջոց ընտրելու համար Ուկրաինայի տարածք բերելու նպատակով»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)