Մահացել է գիտնական Վլադիմիր Հարությունյանը
Գիտություն և ՄշակույթԷկոնոմիկայի նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ կյանքի 65-րդ տարում կյանքից հեռացել է տաղանդաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լիպարիտի Հարությունյանը:
Նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Վլադիմիր Հարությունյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին եւ ընկերներին:
Վլադիմիր Հարությունյանը ՀՀ կառավարությանն է ներկայացրել 15 կիրառական առաջարկություններ, ունի 5 տասնյակից ավելի պաշտպանած ասպիրանտներ ու հայցորդներ:
Նրա պատասխանատվությամբ նախապատրաստվել և հրապարակվել են գիտական հոդվածների թվով 21 ժողովածուներ: