Թուրքիան չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. Իբրահիմ Քալին
ԹուրքիաԹուրքիան չի պլանավորում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, չի ցանկանում լինել հակամարտության կողմ, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը։
«Այս պահին մենք չունենք պատժամիջոցների ծրագիր (Ռուսաստանի դեմ – խմբ.)… Նախ, իհարկե, մենք չենք ուզում այս պատերազմում որպես կողմ հանդես գալ: Մենք, իհարկե, չենք ուզում, որ մեր տնտեսությունը տուժի դրանից»,- Քալինի խոսքերը մեջբերել է NTV հեռուստաալիքը: