Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մերձակայքում գտնվող Ուկրաինայի ԶՈւ ռազմաբազան (տեսանյութ)
ՏնտեսությունՌուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոն քաղաքի մերձակայքում գտնվող ռազմաբազան, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է РИА Новости-ն։
«Ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմաբազան Խերսոնի շրջանի Ռադենսկ գյուղի մոտակայքում։ Ուկրաինացի զինվորականները հապճեպ լքել են իրենց դիրքերը՝ թողնելով բազան տեխնիկայով, զենքով և զինամթերքով», - նշել է նախարարությունը։
Ըստ տվյալների՝ ենթադրաբար, այստեղ պատրաստվել են տարբեր ստորաբաժանումներ՝ ծովային հետեւակայիններ, սակրավորներ, ազդանշանայիններ, տանկիստներ եւ հրետանավորներ։ Բազան կարող էր տեղավորել մոտ չորս հազար մարդ։
Նշվում է, որ հայտնաբերված ռազմավարներից են ուկրաինական Т-64 և Т-80 տանկեր, զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ, «Ուրալ» մեքենաներ։ Բազայում կա զինամթերքի պահեստ՝ ականներով, հակատանկային կառավարվող հրթիռներով, ականանետներով և տանկային արկերով. ընդհանուր առմամբ ավելի քան 4,5 հազար տոննա զինամթերք։