ԱՄՆ-ն պատրաստվում է Զելենսկու գլխավորությամբ վտարանդի կառավարություն ստեղծելու հնարավորությանը. Washington Post
Համաշխարհային ՄամուլԻնչպես հայտնում է ամերիկյան The Washington Post հրատարակությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնական ներկայացուցչին, Պետքարտուղարությունը, Պենտագոնը և այլ գերատեսչություններ պատրաստվում են նախագահ Վլադիմիր Զելենսկուն տարհանել Լեհաստան, որտեղ նրա վտարանդի կառավարությունը պարտիզանական պատերազմ կվարի։
Հրատարակությունը հայտնում է, որ նախագահի պահակախումբը Զելենսկու տարհանման ծրագիր ունի, սակայն առայժմ նա հրաժարվում է հեռանալ մայրաքաղաքից։
Միաժամանակ, եվրոպական երկրները հող են նախապատրաստում Զելենսկու իշխանությունը միակ օրինական ճանաչելու համար, նույնիսկ եթե այն դադարի վերահսկել երկրի տարածքը։
Washington Post-ի աղբյուրները կարծում են, որ Ուկրաինայում պարտիզանական պատերազմը կարող է շարունակվել երկար, գուցե ավելի քան մեկ տարի։