«Ալ Արաբիա»-ն մեղադրել է Ասադին կրոնական գործիչների սպանության մեջ
Մերձավոր Արևելք
«Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հարևան Լիբանանում կրոնական գործիչների սպանության կազմակերպման մեջ՝ նպատակ ունենալով սասանել այդ երկրում կայունությունը:
Այս տեղեկությունը հեռուստաալիքը եթեր է հեռարձակել Մերձավոր Ալևելքին նվիրված հաղորդումների շարքում: Հաղորդումը հենվում է գաղտնի նյութերի վրա, որոնք, ինչպես պնդում են լրագրողները, ստացվել են սիրիական ապստամբներից:
Հեռուստաալիքը պնդում է, որ իր ձեռքում է հայտնվել Ասադի անվտանգության ծառայության ղեկավար գեներալ Բասսամ Մերհեջի և արտաքին հետախուզության հատուկ գործողությունների պետ Հասան Աբդ ալ Ռահմանի միջև նամակագրությունը: Դրանում ասվում է, որ Ասադը պահանջել է Աբդ ալ Ռահմանից սպանել հայտնի կրոնական գործինչների՝ առաջացնելով անկարգություններ երկրում, որոնք հնարավոր չի լինի կանգնեցնել:
Հեռուստաալիքը միաժամանակ հիշեցնում է, որ մայիսի վերջին Լիբանանում կրոնական հողի վրա տեղի են ունեցել ներքին խժդժություններ, որոնք պայմանավորված են եղել երկրի հյուսիսում սուննի շեյխ Ահմադ Աբդ ալ Վահիդի սպանությամբ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել