Երկու պայթյուն է որոտացել Սիրիայի Հալեպ քաղաքում. ԶԼՄ-ներ
Մերձավոր Արևելք
Չորեքշաբթի օրը Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում երկու պայթյուն է որոտացել. հայտնում է սիրիական «Ալ Ախբարիա» հեռուտաընկերությունը:
«Ալ Ախբարիա»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ պայթուցիկներով զինված երկու մեքենա է պայթել Սաադալլահ ալ Ջաբիրի հրապարակում: Միաժամանակ այլ սիրիական ԶԼՄ-ներ տեղեկացնում են նույն շրջանում երեք պայթյունների մասին:
Սադալլահ Ալ Ջաբիրի հրապարակը քաղաքի վարչական կարևոր կենտրոններից մեկն է: Այստեղ է գտնվում քաղաքապետարանի շենքը, որն այս պահին գտնվում է սիրիական զորքերի ձեռքում և մշտապես հարձակման է ենթարկվում Սիրիայի ազատ բանակի գրոհայինների կողմից:
Կառավարական զորքերն արդեն երկու ամիս է՝ չեն կարողանում ճնշել ընդդիմության զինված դիմադրությունը Հալեպում: Սիրիական բանակը, որն այս պահին տիրում է քաղաքի ¾-ին, չի կարողանում ճնշել ընդդիմության զինված հարձակումները, որոնց թիվն ըստ Риа Новости-ի հայտնած տեղեկությունների հասնում է 18000-ի:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել