Ինդոնեզիայում ավելի քան 2 միլիոն բանվոր գործադուլ է հայտարարել
Աշխարհ
Ինդոնեզական միությունները հայտնում են, որ ավելի քան 2 միլիոն բանվոր ողջ երկրում դուրս է եկել գործադուլի՝ պահանջելով ավելի բարձր աշխատավարձ և բողոքելով պայմանագրային աշխատողների վարձի համար. գրում է Associated Press-ը։
Ազգային ոստիկանության խոսնակ գնդապետ Ագուս Ռիանտոն ասում է, որ հարյուր հազարավոր աշխատողներ ավելի քան 700 ընկերություններից և 80 արդյունաբերական շրջաններից չորեքշաբթի դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու։
Յորիս Ռավենայը՝ Ինդոնեզիայի աշխատողների միության նախագահը, հայտնել է, որ աշխատակիցները պահանջում են, որ կառավարությունը վերանայի այն օրենքը, որը թույլ է տալիս ընկերություններին ժամանակավոր աշխատողներ վարձել։
Ավելի քան 23.000 աշխատակից պատրաստվում է երթ կազմակերպել մայրաքաղաք Ջակարտայում, իսկ 15.000 ոստիկաններ կապահովեն երթի անվտանգությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ