Մերկ Անաստասիա Վոլոչկովան ընկղմվել է սառը ջրի մեջ (տեսանյութ)
Տեսանյութեր46-ամյա Վոլոչկովան գերազանց առողջություն ունի, վստահ են նրա երկրպագուները։ Բալետի ռուս պարուհին հաճախ է ընկղմվում սառը ջրի մեջ և պարծենում իր տոկունությամբ:
«Ինձ համար սառույցով ավազանի մեջ լինելը շատ ավելի հարմար է, քան սրտումս սառցաբեկորներով: Ռուսական բաղնիքը և սառույցով ավազանը բացասականությունից մաքրվելու լավագույն միջոցն են»,- գրել է նա` հրապարակելով տեսանյութ, որում մերկ վիճակում ընկղմվում է սառը ջրի մեջ:
Վոլոչկովայի բաժանորդները գնահատել են էքստրեմալ ժամանցը և դրական խոսքեր հղել նրան. «Դու խիզախ կին ես», «Շնորհակալ եմ, որ ինձ առիթ տվեցիք շեղվելու այս բոլոր իրադարձություններից»,- գրել են օգտատերերը։