Ռուսաստանից նավթի ներկրման արգելքը կարող է հանգեցնել համաշխարհային ճգնաժամի
ՏնտեսությունCNBC -ի հետ զրույցում փորձագետները նշել են, որ Ռուսաստանից ԱՄՆ նավթի ներկրման արգելքից հետո մի շարք ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի գների զգալի աճի ռիսկ կա ամբողջ աշխարհում։
Վերլուծաբանները զգուշացնում են, որ երկարաժամկետ հեռանկարում դա կարող է հանգեցնել ռեցեսիայի և համաշխարհային ճգնաժամի: Lipow Oil Associates նավթային թրեյդերների ղեկավար Էնդի Լիպոուն ասել է, որ Եվրոպային նավթ վաճառելուց Ռուսաստանի Դաշնության հնարավոր հրաժարումը կարող է պատճառ դառնալ նավթի մեկ բարելի դիմաց ընթացիկ գների ևս 20-30 դոլարով աճի։ Լիպոուի մտավախությունները կապված են ԵՄ երկրներ գազի մատակարարման հնարավոր դադարեցման մասին ռուս պաշտոնյաների ավելի վաղ հայտարարությունների հետ։
Նրա կարծիքով, արդեն իսկ տեղի ունեցած գների աճը կարող է ռեցեսիա առաջացնել Հարավային Ամերիկայի երկրներում։ Դրանից հետո այն կտարածվի ԱՄՆ-ում եւ ի վերջո կազդի Չինաստանի արտահանման ներուժի վրա, որի ապրանքների պահանջարկը կնվազի։