Բլինկենը նշել է այն միակ երկիրը, որն ունակ է լուծել Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ արևմտյան երկրներն ի վիճակի չեն լուծել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը։ Նա Ռուսաստանը համարել է միակ երկիրը, որն ունակ է դա անել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ կարևոր է հիշել, որ Պուտինի և Ռուսաստանի կողմից ստեղծված այս ճգնաժամի ընթացքում մենք ձգտել ենք նախագահ Պուտինին տրամադրել այդ ուղուց դուրս գալու հնարավոր միջոցներ: Նա միակ մարդն է, ով կարող է որոշել՝ օգտագործել դրանք»,- ասել է պետքարտուղարը։
Նա վստահ է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում ՌԴ նախագահը կկրի ռազմավարական պարտություն՝ չնայած որոշ կարճաժամկետ տակտիկական հաղթանակների հնարավոր առկայությանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան