Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ) Իսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ) Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ) Էրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումը Ամերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ Բադալյան Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայով Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 

Ուրախ ենք, որ Ֆրանսիան պատերազմից հետո քաղաքական կամք է հայտնել՝ տնտեսապես աջակցելու Հայաստանին. Փաշինյանը` Մակրոնին

Արտաքին Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում` կառավարության նախարարական համաժողովների կենտրոնում մասնակցել են «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին:

Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,
Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների հարգարժան անդամներ,
Սիրելի բարեկամներ,

Մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել այստեղ՝ Փարիզում, և եզրափակել Հայաստանի և Ֆրանսիայի միջև նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» համաժողովը, որը կազմակերպվել է բարեկամ Ֆրանսիայի կառավարության կողմից՝ նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո։

Այս կարևոր հոբելյանի առիթով կցանկանայի վերահաստատել, որ մեր պետությունների միջև հարաբերությունները գտնվել և գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, իսկ այս ժամանակահատվածը բնութագրվում է որպես շարունակական վերելքի, առանձնաշնորհյալ հարաբերությունների բարեկամության ու սերտ համագործակցության երեսնամյակ։

Այսօր Փարիզում, Ֆրանսիայի նախագահի, հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում այս տարիների՝ բացառիկ ջերմությամբ լի հարաբերությունների ու բարեկամության համար։

Այո՛, մենք՝ հայերս, երախտապարտ ենք եղբայրական Ֆրանսիային` անցած երեսուն տարիների ընթացքում մեր հանրապետությանը ցուցաբերած անկեղծ ու անշահախնդիր աջակցության և հայ ժողովրդին ու նրա արդարացի ձգտումներին ականջալուր լինելու համար: Մենք չենք մոռանում Ֆրանսիայի` որպես առաջին երկրի կողմից Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելը ու վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի հետ ապրիլի 24-ը պետականորեն ոգեկոչող միակ երկիր լինելու հանգամանքը։

Նախորդ երեսուն տարիների ամենակարևոր ձեռքբերումներից է նաև Հայաստանի ու Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև ձևավորված սերտ և անմիջական կապերի հաստատումն ու նորանոր ծրագրերի կյանքի կոչումը։

Հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր սյուներից է կրթական համագործակցությունը, որը նպաստում է նաև մեր երկրում ֆրանկոֆոնիայի տարածմանը: Դրա մասին են վկայում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ սերտ համագործակցությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական լիցեյի, ինչպես նաև մի շարք ուսումնական հաստատությունների միջև դինամիկ գործակցությունը: Այս հաստատություններին է միանում նաև Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտը, որի վերաբերյալ որոշման ընդունման համար բարձր ենք գնահատում պարոն նախագահ, Ձեր ակտիվ ներգրավվածությունը: Այս ինստիտուտը, տեղակայված լինելով Ազնավուր կենտրոնում, հայ երիտասարդությանը բացառիկ հնարավորություն է ընձեռում կրթվել ու դաստիարակվել Մեծ հայի, Մեծ ֆրանսիացու ու հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ` Ազնավուրի ոգով:

Ուրախ ենք Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման հավակնոտ ծրագրի գաղափարով, և կցանկանայի հաստատել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է նպաստելու այդ կարևոր նախաձեռնության իրականացմանը:

Շնորհակալ ենք Ֆրանսիային նաև հայկական հաջողությունները կիսելու համար. նորարարական կրթության ոլորտում համագործակցության փայլուն օրինակ ու Հայաստանի համար ոգևորիչ են Փարիզում և վերջերս Լիոնում բացված Թումո կենտրոնները:

Առողջապահության ոլորտում արդեն իսկ առկա Փարիզի և Լիոնի հիվանդանոցների ցանցի, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության և հայկական բժշկական հաստատությունների միջև շատ ակտիվ համագործակցությամբ հանդերձ, նախանշվում են նոր ծրագրեր: Այս ոլորտում համագործակցությունը լավագույնս դրսևորվեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ու դրանից հետո, երբ մի քանի տասնյակ բժիշկներ այցելեցին Հայաստան` հայ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:

Միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության առումով չէի կարող չնշել 2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը Հայաստանի անկախությունից ի վեր` միջազգային մասշտաբով անցկացվող առաջին ամենամեծ միջոցառումն էր մեր երկրում:

Հարգելի պարոն նախագահ
Հարգելի ներկաներ,

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ներկայումս առկա գլոբալ մարտահրավերների համատեքստում Հայաստանն այսօր կենսական կարիք ունի ամրապնդելու իր տնտեսությունը, նոր շունչ հաղորդելու տնտեսական քաղաքականությանը, այդ թվում՝ ներգրավելով նոր ներդրումային ծրագրեր։

Ուրախ ենք, որ Ֆրանսիան պատերազմից հետո քաղաքական կամք է հայտնել՝ տնտեսապես աջակցելու Հայաստանին և նորովի խթանելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը։

Ունենալով ֆրանսիական կապիտալով Հայաստանում ներկայացվածության հաջողված օրինակներ՝ «Ամունդի-Ակբա», «Վեոլիա», «Պեռնո Ռիկար», «Քարֆուր», ինչպես նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից իրականացված մի շարք ծրագրեր, նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հնգամյա ճանապարհային քարտեզն ընձեռում է լայն հնարավորություններ և հանդիսանում է կարևոր հիմք` ուղղված ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հավակնոտ գործակցության խթանմանը:

Այսօրվա համաժողովը և դրա հարուստ ու տպավորիչ ծրագիրը, անկասկած, վերջին ամիսներին իրականացված հետևողական քայլերի տրամաբանական շարունակությունն է և ստորագրված ճանապարհային քարտեզի կյանքի կոչմանն ուղղված առաջին քայլերից մեկը։ Ուստի, թույլ տվեք համոզմունք հայտնել, որ համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, հայ ու ֆրանսիացի գործընկերների միջև շփումներն իսկապես արդյունավետ կլինեն՝ սկիզբ դնելով բեղուն աշխատանքային համագործակցությանը և նոր ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։ Հայաստանի կառավարության անունից կարող եմ հավաստիացնել, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայի համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման համար։

Սիրելի բարեկամներ,

Նշելով հանդերձ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանը՝ չմոռանանք նաև, որ այս երեք տասնամյակը միայն մի կտորն է հայ-ֆրանսիական շփումների ու հարաբերությունների հարուստ խճանկարում։ Սկսած միջնադարից՝ հայ-ֆրանսիական շփումները եղել են մշտական ու բազմաշերտ։ Բավարար է միայն հիշատակել միջնադարում Ֆրանսիական ու Կիլիկիան Հայկական թագավորությունների միջև սերտ հարաբերությունները և մշակութային առնչությունները։ Դրա ամենամեծ խորհրդանիշերից մեկը Հայոց Կիլիկիան վերջին արքա Լևոն 6-րդ Լուսինյանն է, ում մասունքներն ամփոփված են Սեն-Դընի բազիլիկում՝ Ֆրանսիայի նշանավոր արքաների կողքին։

Հայ-ֆրանսիական հարաբերությունների մերօրյա կենդանի խորհրդանիշը Ֆրանսիայում, իհարկե, 700 հազարանոց հայկական աշխույժ համայնքի առկայությունն է, որը մեր արդյունավետ համագործակցության կարևոր շարժիչ ուժերից է և մեր ժողովուրդների միջև անխոչընդոտ համագործակցության ու հարատև եղբայրության առհավատչյան։

Չեմ կարող չանդրադառնալ 44-օրյա պատերազմին և այդ օրերին Ֆրանսիայի դրսևորած համերաշխությանը հայ ժողովրդի հետ։ Մասնավորապես՝ կցանկանայի հիշեցնել, որ նախագահ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ ու անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին։ Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունված բանաձևերում։

Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի բարձր գնահատականը Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը։

Անդրադառնալով այս կարևոր միջոցառմանը՝ կրկին կցանկանայի գնահատանքի խոսք ուղղել ֆրանսիական կառավարությանը և, մասնավորապես, նախագահ Մակրոնին, այս համաժողովի նախաձեռնության և մեկ տանիքի տակ հայ-ֆրանսիական համագործակցության բոլոր դերակատարներին հավաքելու համար։ Ուրախ եմ այստեղ ողջունել Ֆրանսիայի կառավարության անդամներին, ֆրանսիական հանրային ինստիտուտների ղեկավարներին, ֆրանսիական շրջանների, դեպարտամենտների ու քաղաքների ներկայացուցիչներին, ֆրանսահայ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց արժեքավոր ներդրման և հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրվածության համար։

Մեծարգո պարոն նախագահ,
Սիրելի բարեկամներ,

Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի հույս հայտնել, որ, չնայած Հայաստանի կրած կորուստներին, ինչպես նաև այսօր առկա բոլոր այն մարտահրավերներին, որոնց բախվել է Եվրոպան՝ ի դեմս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, մենք կհաղթահարենք բոլոր խնդիրները և հաջողությամբ կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը՝ միասին շարժվելով դեպի նոր նվաճումներ՝ ի նպաստ խաղաղության և մեր ժողովուրդների բարօրության։

Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ Ֆրանսիան
Կեցցե՛ մեր ժողովուրդների միջև անխախտ բարեկամությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում նվազել է օրինական ալկոհոլի վաճառքըՊակիստանը հայտարարել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասինԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ)ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասինՄանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիՉինաստանը սահմանափակումներ է մտցրել ևս 20 ճապոնական ընկերությունների նկատմամբԵվրոպայում նոր ջերմային ալիքը խաթարում է ենթակառուցվածքների աշխատանքըԹրամփը հրապարակել է իր և ռոբոտի պատկերով նկարը՝ այն անվանելով «գլուխգործոց»Պապարացիները լուսանկարել են Դուա Լիպային և Քալում Թըրներին՝ Իտալիայում հանգստի ժամանակԻսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ)Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները ՎալդայումԱյնքան մտերմություն էր ցուցաբերում նոր սերնդի հանդեպ, կարծես հավասարը հավասարի հետ (տեսանյութ)Ռաիսա Մկրտչյանի նման երկրորդը չկար. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)Պետական քննության ժամանակ կռվում էր ուսանողի համար. Արամ Սաթյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Մենք մեզ հասանելիք պաշտոններն ենք բաժանում, չեմ կարծում դատապարտելի բան կա. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ)Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը (տեսանյութ)Ռուսաստանի համար կանխատեսվում է ցորենի արտահանման աճ մինչև 60 միլիոն տոննաԳրկում էի, ասում էի՝ մեր Սևանա լիճն եք. Էմմա Պետրոսյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Ես կորցրեցի իմ հարազատ քրոջը. Ռուբեն Մաթևոսյան (տեսանյութ)Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն չարձագանքելու մասին (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն ԱլեքսանյանինԷրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն ԹորոսյանՄխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ ԱլենինԿրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակայինՄնացական Սաֆարյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղղությունների մասինՌուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասինՄարդու իրավունքների պաշտպանը հյուրընկալել է ԱՄԿ Աշխատողների գործունեության բյուրոյի տնօրեն Օլիվեր ՌոբկեինՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԷրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցումԵրևանում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվելՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը մեղադրել է Ուկրաինային՝ թմրանյութերի տարանցումը խրախուսելու համար Ռուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներԼազարևան պատմել է, թե ինչն է իրեն նյարդայնացնում ԻսպանիայումԱրևմուտքում Պուտինի խոսքերում «ակնարկ» են տեսել Օդեսայի վերաբերյալԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասինՄոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումըԱմերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ ԲադալյանԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետՀայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայովԼեհաստանում լեհերի և ուկրաինացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցելՌուսական ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզի շուրջ երկու տասնյակ բնակավայրերի Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա ԱնդրեասյանՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԹրամփը պնդել է, որ Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ից
Ամենադիտված