«Руки вверх!»-ը վերադառնում է շոու բիզնես
Աշխարհ
Երբեմնի հայտնի «Руки вверх!» ռուսական խումբը հայտարարել է իր վերադարձի մասին:
Ռուսական շոու բիզնեսում նրանց մուտքը կմեկնարկի նոր ՝ «Открой мне дверь…» ալբոմով, որը վաճառքի դուրս կգա արդեն հոկտեմբերի 4-ին: Իսկ հաջորդ օրը՝ ամսի 5-ին, տեղի կունենա նրանց համերգը: Հայտնում է newsofstars.ru-ն:
Սակայն «Руки вверх!» խումբը չի ներկայանա իր ամբողջական կազմով: Ալեքսեյ Պոտեխինը հրաժարվել է Սերգեյ Ժուկովի հետ միասին աշխատելուց:
Հիշեցնենք, որ « Руки вверх!»-ը «լռում» էր շուրջ յոթ տարի: Այդ պատճառով նոր ալբոմի թողարկման մասին լուրը եղավ իրադարձային:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ