Սիրիայում հնչած պայթյունների արդյունքում զոհերի թիվը հասել է 25-ի
Մերձավոր Արևելք
Նվազագույնը 25 մարդ է զոհվել և տասնյակներ վիրավորվել Հալեպի կենտրոնում պայթուցիկներով զինված մեքենաների պայթյունի հետևանքով: Պայթյունները հնչել են կառավարական զորքերի ձեռքում գտնվող քաղաքի կենտրոնական հատվածում:
Սիրիայի կառավարամետ հեռուստաընկերությունները ցուցադրում են կենտրոնական հրապարակում ավերված շինություններն ու դիակներով ծածկված փողոցները: Հալեպի արևմտյան հատվածը գտնվում է նախագահ Ասադի, իսկ արևելյանը՝ ապստամբների ձեռքին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ