Այլ ելք չկա, դիմել եմ աշխարհի բոլոր խորհրդարաններին․ Արցախի ԱԺ նախագահ
Քաղաքական
«Ես դիմել եմ աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ մի քանի լեզուներով թարգմանած, որպեսզի ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, որովհետև այլ ելք չկա»,- այսօր, հրավիրած արտահերթ նիստում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ հավելելով, որ բազմաթիվ անգամներ դիմել են նաև Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը թեկուզ Ազգային Ժողովի մակարդակով։
«Բազմաթիվ անգամ մենք դիմել ենք ՀՀ-ին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը թեկուզ ԱԺ մակարդակով: Քաղաքական և բարոյական առումով ճիշտ էր, որ պատերազմի ընթանալու ընթացքում ճանաչեին Արցախի անկախությունը»,- ասել է Թովմասյանը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է հակառակորդը կիրառում է ականանետներ։ Արցախն այս պահին զրկված է գազամատակարարումից, քանի որ ադրբեջանական զինուժը թույլ չի տալիս նորոգել վնասված գազատարը, որը գտնվում է իր վերահսկողության ներքո։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)