Ադրբեջանը կարող է փորձել ապակայունացնել իրավիճակն Արցախի շուրջ. Գեղամ Ստեփանյան
Արցախ
Օգտվելով այն բանից, որ Ռուսաստանը ներգրավված է Ուկրաինայում հակամարտության մեջ, Ադրբեջանը կարող է փորձել ապակայունացնել իրավիճակն Արցախի շուրջ։ Այս մասին ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրերին իրավիճակը մի շարք գյուղերի, մասնավորապես՝ Խրամորթի ուղղությամբ, լարված է եղել, հակառակորդը կրակել է հրազենից եւ ականանետերից։ Այժմ լարվածությունը որոշակիորեն թուլացել է նախորդ օրերի համեմատ։ «Բայց դա չի երաշխավորում, որ նույնը չի կրկնվի։ Միակ երաշխիքը անվտանգության առումով ռուս խաղաղապահների ներկայությունն է»,- նշել է օմբուդսմենը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)