Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. ՀՀ ՏԿԵՆ
ՀայաստանՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է.
«Այսօր «Հրապարակ» կայքը նյութ է հրապարակել ըստ որի «Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է»։
Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։
Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում ճանապարհի ծրագծի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում և նման դեպքերը բնական են։
Նշված` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։
Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։
ճանապարհահատվածն արդեն բաց է»: