Բելառուսը դադարեցրել է շաքարավազի արտահանումը
ՏնտեսությունԲելառուսը վեց ամսով դադարեցրել է շաքարավազի արտահանումը։ Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 12-ին, ասել է«Белгоспищепром» կոնցեռնի նախագահ Օլեգ Ժիդկովը։
Նման միջոցի ներդրման անհրաժեշտությունը կոնցեռնի ղեկավարը բացատրել է շաքարավազի ներքին պահանջարկի աճով։ Ժիդկովի խոսքով` մարտին շաքարավազի միջին օրական առաքումը նախորդ ամսվա համեմատ աճել է 1,7 անգամ։ Եթե նման պահանջարկը շարունակվի, ապա ժամանակացույցով անհրաժեշտ կլինի մատակարարել մոտ 20 հազար տոննա շաքարավազ։ Որոշում է կայացվել պահպանել ռեսուրսները՝ ներքին շուկան բավարարելու համար։
«Այդ հիման վրա որոշվել է դադարեցնել շաքարի արտահանումը երկրից դուրս և բոլոր առկա ռեսուրսներն ուղղել բելառուսական առևտրային կազմակերպությունների և արդյունաբերական վերամշակող ձեռնարկությունների կարիքները բավարարելու համար», - մեջբերում է Ժիդկովին БЕЛТА-ն: