Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Չարենցի տուն-թանգարան. Փաշինյանն Անահիտ Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով
ՀայաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանի առթիվ այցելել են նրա տուն-թանգարան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը վարչապետին և Աննա Հակոբյանին է ներկայացրել բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշները:
«Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած ավանդի և երկարամյա անխոնջ գործունեության համար գրականագետ Անահիտ Եղիշեի Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով:
Ըստ աղբյուրի՝ Անահիտ Չարենցը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատանքի և մշակույթի նկատմամբ կառավարության ցուցաբերած մեծ ուշադրության համար: