Պուտինը դեմ չէ Զելենսկու հետ հանդիպման. Թուրքիայի ԱԳ նախարար
ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պնդում է, որ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսով բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ջանքեր ենք գործադրում ղեկավարների (Ռուսաստանի և Ուկրաինայի) հանդիպում կազմակերպելու համար։ Դեռ պատերազմից առաջ մենք այդպիսի փորձեր ունեինք։ Ըստ էության, Պուտինը մեր նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ դեմ չէ նման հանդիպմանը... Ուկրաինական կողմը պատրաստ է։ Կողմերի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում Բելառուսում։ Մյուս կողմից, կան նաև այլ ուղիների ջանքեր, որոնց մենք նույնպես աջակցում ենք», - ասել է Չավուշօղլուն կիրակի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 6-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև: