Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններ Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ Կարապետյան ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել է Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը Դուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև» 

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Վենետիկի «Կոռեր» թանգարանի դահլիճում տրվել է պաշտոնական ընթրիք

Աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկ երեկոյան Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում տրվել է պաշտոնական ընթրիք, որին մասնակցել են «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վենետիկում պաշտոնական ընթրիքի ժամանակ

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մեծ ուրախությամբ եմ այս տարի վերստին այցելում Իտալիա, և հաճելի է, որ իմ երկու այցերն էլ խորհրդանշում են նշանակալի իրադարձություններ: Հունիսի 2-ին նախագահ Նապոլիտանոյի հրավերով պատիվ ունեցա բազմաթիվ այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել Իտալիայի Հանրապետության Միավորման 150-ամյա տարեդարձին, իսկ այս այցի առանցքային նպատակներից մեկը 500 տարի առաջ հրաշագեղ Վենետիկում սկիզբ առած հայ գրատպության հոբելյանի առթիվ պաշտոնական հանդիսությունների մեկնարկն է:

Իտալիան բարեկամ երկիր լինելուց բացի, որի հետ մենք շուտով բոլորելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը, պատմական բազմաթիվ արահետներ է թողել հայ ժողովրդի տարեգրության մեջ:

Սիրելի՛ բարեկամներ,

Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու և հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումների սկիզբն ազդարարելու համար: Պատահական չէ, որ մեր երկրի ու ժողովրդի համար գալիք 2012 թվականի կարևորագույն միջոցառումների այս շարքի մեկնարկը տրվում է հենց Վենետիկում: Պատահական չէ, քանի որ Վենետիկը հայ գրատպության բնօրրանն է, որտեղ լույս է տեսել հայերեն առաջին տպագիր գիրքը` Հակոբ Մեղապարտի «Ուրբաթագիրքը»:

Այսօր այստեղ բացվել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ներկայացված են Հայաստանի և Եվրոպայի թանգարաններից ու գրադարաններից բերված ավելի քան երկու հարյուր հազվագյուտ ձեռագրեր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, խաչքարեր, հուշարձանների մանրակերտներ, գորգեր, քարտեզներ և մեր հարուստ ժառանգության այլ նմուշներ:

Այս ցուցահանդեսի բացման կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում մեր լավ բարեկամ Իտալիայի իշխանություններին` Հայաստանի այս նախաձեռնությանն աջակցելու և գործնական մասնակցություն ցուցաբերելու համար: Ուզում եմ անհատապես շնորհակալություն հայտնել Լևոն Զեքյանին, Գաբրիելա Ուլուհոջյանին և Վարդան Կարապետյանին: Շատ շնորհակալ եմ, որ ձեր ջերմությունը դուք դրել եք այս ցուցահանդեսի բացման կազմակերպման մեծ գործում:

Սիրելի՛ բարեկամներ,

Վաղուց` դարեր ի վեր, հայերն օտար չեն այս հնամենի և հիասքանչ քաղաքում: Այստեղ «հայ» ներկայանալիս` մեզ երբեք չեն հարցնում, թե ո՞վ ենք, որտեղի՞ց ենք եկել և ինչո՞վ ենք հայտնի: Վենետիկում շատ լավ գիտեն այդ հարցերի պատասխանները: Այս քաղաքում լավատեղյակ են հայ ժողովրդի, մեր հարուստ մշակույթի և հոգևոր ժառանգության մասին:

Հայ ժողովրդի այս բարի համբավի տարածման ամենամեծ «պատասխանատուն» է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հանգրվանած փոքրիկ Հայաստանը: Սակայն դրանից ոչ պակաս կարևոր է հայագիտական այս օջախի դերը հայոց լեզվի, մշակույթի և պատմության ուսումնասիրման գործում:

Իմ ուսանողական տարիներին Վենետիկում լույս տեսնող «Բազմավեպ» հայագիտական հանդեսի հին և նոր թողարկումները մեզ համար, կարելի է ասել, մասունքի ուժ ունեին: Այդ էջերում տպագրվում էին թերևս բոլոր նշանավոր հայագետների աշխատանքները, իսկ նրանք էլ, իրենց հերթին, պատիվ էին համարում իրենց գյուտերը և հայտնագործությունները հրապարակել հենց «Բազմավեպում»:

Հայաստանը և Իտալիան երկու հնամենի ժողովուրդների շատ ավելի երիտասարդ պետություններ են: Բոլորովին վերջերս Իտալիան տոնեց իր միասնական պետության 150-ամյակը, իսկ մենք էլ' Հայաստանի Հանրապետության հռչակման 20-ամյակը: Իհարկե, այդ երկու թվերը կարգերի տարբերություն ունեն, սակայն նրանք երկուսն էլ խամրում են մեր պատմության հազարամյակների առջև:

Այսօր Հայաստանը և Իտալիան կարող են հպարտանալ իրենց ընդհանուր պատմությամբ, հոգևոր արմատներով ու արժեքներով, ընդհանուր հարուստ ժառանգությամբ:

Սիրելի՛ բարեկամներ,

Այս նշանավոր հոբելյանի` հայոց գրատպության 500-ամյակի տոնակատարություններն սկսվում են Վենետիկում և շարունակվելու են Հայաստանում ու հայոց գրատպության այլ կարևոր օջախներում` Ամստերդամում, Փարիզում, Սոֆիայում, Բուխարեստում և աշխարհի այլ քաղաքներում:

Գրատպությունը' որպես գիտելիքի սփռման ու տարածման նոր ձև, որի շնորհիվ իմացությունը հասու դարձավ մարդկանց ավելի լայն շրջանակի համար, զուտ եվրոպական երևույթ էր: Սակայն Եվրոպայից այն արդեն տարածում գտավ ամբողջ աշխարհում' նպաստելով ամբողջ մարդկության լուսավորությանը:

Հայոց գրատպության և դրանից բխող լուսավորչական գործունեության ակունքները ևս եվրոպական են: Դա դեպի Եվրոպա մեր ձգտումների լավագույն հիմնավորումն ու ապացույցն է, եթե այդպիսի ապացույցների անհրաժեշտությունը կա: Սակայն, կարծում եմ, դրա մասին խոսելն իսկ ավելորդ է:

Յոհաննես Գուտենբերգի կողմից տպագրական սարքը հայտնագործվելուց հետո մեր` հայերիս մեջ դրա տարածումը շատ չուշացավ: Հայ ժողովուրդն առաջինն էր մեր տարածաշրջանում, որ տպագիր գիրք ունեցավ: Մոտավոր և հեռավոր բազմաթիվ մեր հարևաններին մենք հաճախ զիջում էինք քանակով, տարածքով ու բնական պաշարներով, սակայն երբեք չենք զիջել մեր առաջադիմությամբ և գրագիտությամբ:

Հայ ժողովուրդն աշխարհասփյուռ է: Ամեն տեղ, ուր հանգրվանել է հայը, հիմնել է դպրոց, եկեղեցի, մշակութային հաստատություն: Յուրաքանչյուր ժողովուրդ, որ առնչվել է հայերի հետ, հնարավորություն է ունեցել շահելու այդ առնչությունից:

Այսօր մենք պարտավոր ենք համապատասխանել այն բարձր չափանիշներին, որոնք ժամանակին մեր ժողովրդի համար սահմանեցին տպագրիչներ Հակոբ Մեղապարտն ու Ոսկան Երևանցին: Մենք իրավունք չունենք շեղվելու այդ բարձր նպատակադրումներից: Ինչպես Հակոբ Մեղապարտը յուրացրեց իր ժամանակի լավագույն և ամենաառաջադեմ հայտնագործությունը' ի նպաստ հայ ժողովրդի, այդպես էլ մենք ենք պարտավոր վերցնել մեր օրերի լավագույնն ու առաջադեմը` դրանով իսկ ծառայելով ամբողջ մարդկությանը:

Մենք գիտենք մեր պատմությունից` լավ օրինակը վարակիչ է: Ինչպես գրատպության և բազմաթիվ այլ օրինակներն են ցույց տալիս, հայ ժողովուրդը եղել է ճանապարհ հարթող ու լուսավորող և առաջադիմության շոգեքարշ:

Մենք այդ ուղուց չենք շեղվելու:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մենք հպարտանում ենք Իտալիայի հետ մեր պատմական առնչություններով և անկախության 20 տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողություններով: Միաժամանակ, մեր ցանկությունն է, որ հայ-իտալական համագործակցությունը հետագայում շատ ավելի փառահեղ էջեր արձանագրի:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի իմ գործընկերոջը` նախագահ Նապոլիտանոյին, Վենետիկի «Կոռեր» թանգարանում, Հնագիտական ազգային թանգարանում և Սուրբ Մարկոսի ազգային գրադարանում «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի համատեղ հովանավորությունն ստանձնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև Վենետիկի քաղաքապետարանին և Իտալիայի մշակույթի բոլոր այն պատասխանատուներին, ովքեր իրենց նպաստը բերեցին ցուցահանդեսի հաջողությանը:

Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը` Երևանը 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք: Սիրով հրավիրում ենք ինչպես Վենետիկին, այնպես էլ Իտալիայի մյուս քաղաքներին, նահանգներին, բոլոր ներկաներին` մասնակցելու այդ շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումներին: Վստահեցնում եմ Ձեզ, որ Հայաստանում մենք այդ տոնը տոնելու ենք հպարտությամբ և արժանապատվորեն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ամենադիտված