Ջանեթ Ջեքսոն՝ «դարի հարսանիքը»
Աշխարհ
Վաղամեռիկ փոփ-արքա Մայքլ Ջեքսքոնի քույրը՝ 46-ամյա երգչուհի Ջանեթ Ջեքսոնը պատրաստվում է «դարի հարսանիքին» ՝ իր սիրելիի ՝ քուվեյթցի միլիարդատեր 36-ամյա Վիսամ ալ Մանայի հետ, հայտնում է news.guru.ua-ն::
Սիրահարները նախատեսում են պսակադրվել Վիսսամի հարազատ քաղաքում՝ Քաթարում: Եվ հանուն հանգուցյալ փոփ արքայի՝ Մայքլ Ջեքսոնի քրոջ, միլիարդատերը պատրաստ է «աղքատանալ» 20 մլն ԱՄՆ դոլարով:
Ասում են, որ հարսանիքին արդեն հրավիրված է ավելի քան 500 հյուր. ի դեպ նրանց բոլորի թռիչքի և հանգրվանի համար կվճարի զույգը: ՄԻայն այդ «քմահաճույքների» վրա փեսացուն կծախսի մոտ 3 մլն ԱՄՆ դոլար:
Դրա հետ մեկտեղ, բոլոր ներկաներին կնվիրվեն Rolex ապրանքանիշի ժամացույցեր ՝ 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ,( ի դեպ, այդպիսի խնդրանքով դիմել է հենց Ջանեթը):
Իսկ հարսնացուհի զգեստը կկարի Ջեքսոնի ընկերուհին՝ դիզայներ Դոնաթելա Վերսաչեն։
Հիշեցնենք, որ մինչ այս Ջանեթ Ջեքսոնը արդեն երկու անգամ պաշտանապես ամուսնացել է, սակայն երեխաներ դեռ չունի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ