Լոս Անջելեսում մարիխուանայի խանութներին կրկին թույլ են տվել աշխատել
ԱՄՆ
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը չեղյալ է հայտարարել բժշկական նպատակներով մարիխուանա վաճառող խանութների աշխատանքի վրա դրված արգելքը. գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նման խանութների գոյությունը հակասում է ԱՄՆ դաշնային օրենսդրությանը։ Հուլիսին քաղաքային խորհուրդն արգելեց մարիխուանայի վաճառքը, սակայն թույլ տվեց, որ հիվանդներն իրենք աճեցնեն այդ բույսը՝ կազմելով խմբեր, որոնց մեջ կներառվեն երեքից ոչ ավել անդամներ։
Սակայն այս արգելքը չեղյալ հայտարարվեց, քանի որ դրա հակառակորդները պատրաստվում էին հանրաքվե անցկացնել, իսկ նախնական հարցումները ցույց էին տալիս, որ նրանք կարող էին հաղթանակ տանել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)