Կրկին հետաձգվեց «Հարսնաքար»-ի գործով դատավարությունը
Հայաստան
Այսօր «Հարսնաքար»-ի գործով դատավարությանը վկաներից ներկա էր միայն Դավիթ Հակոբյանը։ Ներկա չէին նաև տուժողները, տուժողի իրավահաջորդը և փաստաբան Վահե Գրիգորյանը։ Դատավորի այն հարցին, թե ինչու ներկա չէ տուժող կողմի փաստաբանը, Տիգրան Եգորյանը ասաց. «Վահե Գրիգորյանն այլ գործերով ծանրաբեռնված է, այդ պատճառով ներկա չէ»։
Իսկ տուժողներն ու տուժողների իրավահաջորդը ներկա կլինեն միայն այն դեպքում, երբ անմիջապես կպաշտպանեն իրենց իրավունքները:
Դատավարության ընթացքում ամբաստանյալ Արման Բաղդասարյանը հրաժարվեց իր պաշտպան Հովհաննես Հարությունյանի պաշտպանությունից։ Գործում նրա պաշտպանությունն իրականացնելու համար ներգրավվեց նոր պաշտպան`Վաղարշակ Գևորգյանը։
Դատապաշտպանը նշեց, որ դեռ չի ծանոթացել գործի նյութերին և պահանջեց ողջամիտ ժամկետ` ոչ շուտ, քան նախօրոք նշանակված ամսի 10-ի նիստը. դատախազ Արթուր Դավթյանը յոթ օրը համարեց ողջամիտ ժամանակ։ Դատարանը ժամանակ տրամադրեց մինչև հաջորդ դատական նիստը, սակայն Վաղարշակ Գևորգյանը նշեց, որ մինչև մյուս դատական նիստը չի հասցնի ծանոթանալ գործի ամբողջական նյութերին, սակայն դատարանն իր որոշումն արդեն կայացրել էր և դրանից որոշումը չփոխվեց։
Դատախազը առաջարկեց նիստերն իրականացնել շաբաթական երկու անգամ։ Հաջորդ նիստը նշանակվել է ամսի 10-ին` ժամը 14.30-ին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի