Ռիհաննան և Քրիս Բրաունը կրկին միասին են
Աշխարհ
Շոու բիզնեսի ամենասկանդալային աստղերից մեկը՝ Ռիհաննան, նորից վերադարձել է ռեփեր Քրիս Բրաունի մոտ:
Ինչպես նշում են ականատեսները, նախկին սիրահարները պատահական հանդիպել են Նյու Յորքի ակումբներից մեկում և ողջ գիշեր միասին պարել են:
Բրաունը, նստած լինելով սրահի մեկ այլ ծայրում, մոտեցել է Ռիհաննային և, հանելով վերնազգեստը, սկսել է պարել նրա սեղանին: Երկար չմտածելով՝ երգչուհին միացել է նախկին զուգընկերոջը: Գրեթե առավոտյան Ռիհաննան և Քրիս Բրաունը հերթով դուրս են եկել ակումբից:
Ըստ ականատեսների՝ ռեփերին տեսել են այն հյուրանոցից դուրս գալիս, որտեղ հանգրվանել է երգչուհի Ռիհաննան, հայտնում է newsofstars.ru–ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ