Հալեպում չորս պայթյունի հետևանքով 40 մարդ է զոհվել
Մերձավոր Արևելք
Սիրիական Հալեպ քաղաքում չորեքշաբթի հնչած չորս ուժգին պայթյունների հետևանքով նվազագույնը 40 մարդ է զոհվել, ևս 90-ը վիրավոր են. հայտնում է Радио Свобода-ն։
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տվյալներով`Հալեպի գլխավոր հրապարակներից մեկում պայթել է երեք ականավորված ավտոմեքենա։ Ամենայն հավանականությամբ պայթյունների թիրախը եղել է հրապարակում տեղակայված սպայական ակումբը, իսկ զոհվածների մեծամասնությունը զիվորականներ են եղել։
Մեկ այլ պայթյուն է հնչել Առևտրի պալատի շենքի մոտ, որը ևս տեղակայված է քաղաքի կենտրոնում։ Սիրիական պետական հեռուստեսությունը մեղադրել է «ահաբեկիչներին», ինչպես իրենք ավանդաբար անվանում են ապստամբներին։ Հեռուստատեսությունը պնդում է, որ պայթյունի թիրախը եղել է հյուրանոցը, և տուժել են մեծ մասամբ խաղաղ բնակիչները։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել