ՌԴ-ն ԵԱՏՄ-ի գործընկերներին առաջարկում է ավելացնել ապրանքների անմաքս ներմուծման առավելագույն սահմանաչափը
ՏնտեսությունՌուսաստանի կառավարությունը ԵԱՏՄ-ի գործընկերներին առաջարկում է ավելացնել էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքների անմաքս ներմուծման առավելագույն սահմանաչափը, երեքշաբթի ՌԴ կառավարության՝ պատժամիջոցների պայմաններում ռուսական տնտեսության կայունության բարելավման հանձնաժողովի նախագահության նիստին հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԵԱՏՄ-ի մեր գործընկերներին առաջարկում ենք բարձրացնել էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքների անմաքս ներմուծման առավելագույն սահմանաչափը, ֆիքսել փոխարժեքը ներմուծման մաքսատուրքերը վճարելիս, անցակետերում առաջնահերթություն սահմանել ժողովրդական օգտագործման ապրանքների, առաջին հերթին՝ սննդամթերքի եւ դեղորայքի, ինչպես նաեւ սարքավորումների, բաղադրիչների եւ պահեստամասերի համար, ներմուծվող կարեւոր ապրանքների ցանկ կազմել եւ դրանց մաքսազերծման ընթացակարգերի էական պարզեցում նախատեսել, զրոյացնել ներմուծման մաքսատուրքերը եւ կասեցնել հակադեմպինգային մաքսատուրքերը»,- ասել է Միշուստինը։