Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը
Աշխարհ
Forbes-ի հոկտեմբերի 3-ին լույս տեսած համարում Apple ամերիկյան ընկերությունը գլխավորում է ամենաազդեցիկ ապրանքանիշերի ցուցակը: Այս ապրանքանիշի արժեքը Forbes-ը գնահատել է 87.1 մլրդ դոլար, ինչը 25%-ով ավելի շատ է, քան մեկ տարի առաջ: Ընդ որում սպառողական ցուցակում այս ընկերությունը միայն 11-րդ տեղում է:
2-րդ և 3-րդ տեղերում հայտնվել են համապատասխանաբար Microsoft-ը և Coca-Cola-ն՝ 54.7մլրդ և 50 մլրդ դոլարով: Ընդ որում սպառողական ցուցակում Բիլ Գեյթսի հիմնադրած Microsoft-ը զբաղեցնում է առաջին տեղը:
Լավագույն հնգյակը եզրափակում են IBM-ը և Google-ը՝ համապատասխանաբար 48.5 մլրդ և 37.6 մլրդ դոլարով: Լավագույն տասնյակի մեջ են Intel, McDonalds, General Electric, BMW և Cisco ապրանքանիշերը:
Վարկանիշային աղյուսակը կազմելիս հրատարակչությունը հաշվի է առել ընկերությունների եկամուտը վերջին երեք տարիների ընթացքում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ