Armenia Airways-ն սկսել է ուղիղ չվերթներ իրականացնել Երեւան-Մոսկվա երթուղով
ՀայաստանՄարտի 16-ից Armenia Airways-ը սկսել է Boeing 737 օդանավով ուղիղ չվերթեր իրականացնել Երեւան (Զվարթնոց) – Մոսկվա (Վնուկովո) – Երեւան (Զվարթնոց) երթուղով շաբաթական չորս անգամ՝ չորեքշաբթի և հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին: Այս մասին հայտնում է Վնուկովո միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Armenia Airways-ը հիմնադրվել է 2013 թվականին, իսկ 2018 թվականին սկսել է ակտիվ թռիչքային գործունեությունը` ռումինական Aviro Air ավիաընկերությունից BAE 146-300 տիպի ինքնաթիռներ վարձակալելով, որոնք շահագործվում են մինչ օրս։ Armenia Airways-ի պարկը մինչ օրս համալրվել է չորս Boeing-737 ինքնաթիռով։
Առաջիկայում ավիաընկերությունը մտադիր է ավելացնել Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ ավիափոխադրումների ծավալը։ Նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի ուղղություններով ուղեւորների, բեռների եւ փոստի փոխադրումների ակտիվ զարգացում է նախատեսվում։