Օդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը 

Արդյոք Արցախի գազի դիմաց Խրամո՞րթն են պատրաստվում տալ. ինչու են կանայք և երեխաները լքել գյուղը

Արցախ

Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Խրամորթ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։ 

Վերոնշյալ տեկեկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, որը երեկ՝ մարտի 16-ին, խմբակցության անդամների հետ եղել էր գյուղում, ասաց՝ նման բան չկա, սակայն այնպես չէ՝ գյուղում ամեն ինչ լավ է:

Նա նշեց՝ մամուլում շատ հակասական տեղեկություններ կային այն մասին, թե գյուղի բնակիչներին տեղահանել են, թե ռուս խաղաղապահները դուրս են եկել Խրամորթից, այդ ամենը տեղում պարզելու համար են Արցախի պատգամավորները որոշել գնալ Խրամորթ:

«Գյուղի տղամարդիկ մարտական պատրաստվածության չեն բերվել, չի կարող բնակիչը մարտական պատրաստվածություն ունենալ, այնտեղ են ռուս խաղաղապահներն ու մեր զինվորականները: Որևէ գործողությունների նախապատրաստում չկա, պարզապես, բոլորն այնտեղ են, որպեսզի պահպանեն գյուղի անվտանգությունը: Այն հատվածը, որտեղ ի սկզբանե տեղակայված են եղել ադրբեջանցի զինծառայողները, շատ մոտ է գյուղին և, հատկապես, մարտի 8-ից սկսած, երբ ադրբեջանական կողմի պահվածքն ավելի ագրեսիվ դարձավ, գյուղի տղամարդիկ որոշեցին իրենց կանանց և երեխաներին գյուղից դուրս հանել՝ տեղափոխելով Արցախի այլ բնակավայրեր՝ ընկերների, բարեկամների մոտ, մինչև որ իրավիճակը կհանդարտվի»,- նշեց պատգամավորը՝ հաստատելով, որ գյուղում մնացել են միայն տղամարդիկ:

Նա նշեց, որ ռուս խաղաղապահներն էլ էին գյուղում և ամենևին էլ չէին լքել այն, այլ՝ ընդհակառակը. «Տեսանք, որ ռուս խաղաղապահները շատ լավ, ամբողջությամբ իրենց գործառույթները իրականացնում են՝ շատ գրագետ, առանց որևէ կոշտ միջոցների»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ երեկվանից այնտեղ են գտնվում նաև «Հայաստան» խմբակցության 4 պատգամավորները՝ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Ելենա Կիրակոսյանը և Քրիստինե Վարդանյանը: 

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև մամուլում տարածվող այն լուրերին, թե ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի միջև ներքին համաձայնություն կա՝ Խրամորթը տալ Արցախի գազի դիմաց. «Մամուլում շատ եմ հանդիպում այնպիսի գրառումների, որտեղ ասվում է՝ Արցախի գազի դիմաց Խրամորթն են պատրաստվում տալ, նախ նման առաջարկ կամ քննարկում չկա, երկրորդ, ենթադրենք՝ ամենավատ երազում լիներ նման քննարկում, հավատացե՛ք, Արցախում բոլորը միահամուռ կասեին՝ մենք պատրաստ ենք առանց գազ ապրել և թույլ չէին տա հաստատ՝ նման բան լիներ»,- վստահ ասաց նա:

Վերջինս համոզված է, եթե լիներ բանակցային գործընթաց, ապա ոչ 44-օրյա պատերազմը կլիներ, ոչ էլ այն լարված հոգեվիճակը, որ ունեն սահմանամերձ գյուղերի բնակիչները. «Պիտի լինի այն, ինչը չկար նաև պատերազմի ժամանակ՝ բանակցային գործընթաց: Թե այս իրավիճակը որքան կշարունակվի, չենք կարող ասել, ինչպես որ պատերազմի ավարտի օրը հստակ չգիտեինք, միայն մեկ բան է պարզ, որ զենքերը չեն լռում այնքան ժամանակ, քանի դեռ լռում է դիվանագիտությունը: Սա հերթական անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունների համար փակ է Արցախի հարցը և այդ ամենի հետևանքով է, որ այսօր Արցախը փակուղու մեջ է հայտնվել: Այն սեփական ուժերով և ռուս խաղաղապահների օգնությամբ է կարողանում գոյատևել, որովհետև այն ձայնը, որ մինչ այս իշխանությունները Արցախն ուներ,  և այդ ձայնը ՀՀ իշխանություններն էին, ապա հիմա մենք ձայնից զրկված ենք, անգամ, ընդհակառակը՝ ավելի վատ «նոտաներ» են գալիս ՀՀ իշխանություններից»,- նշեց պատգամավորը: 

Մետաքսե Հակոբյանի միակ հույսն այն է, որ այս ամենից հետո գոնե Արցախում իշխանությունները «խելքի կգան». «Կարծում եմ, որ մեր իշխանությունները, բացի  ՀՀ իշխանությունների հետ ձևական ձեռքսեղմումից, նաև ինչ-որ պահանջներ կկարողանան ներկայացնել, քանի որ Արցախի հարցը անձի հարց չէ, այլ՝ ամբողջ ժողովրդի: Նույնիսկ այս իրավիճակում արցախցու ոգին տեղում է, նրանք ասում են, որ, ապրելով գյուղում, պետք է ցույց տան՝ չեն կոտրվելու և չեն տրվելու ադրբեջանցիների սադրանքներին»,- եզրափակեց նա:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ
Ամենադիտված